Վարորդական տեսական դասընթացներ՝ քո ապահով և վստահ վարորդական ունակությունները ձեռք բերելու համար ներառեք մեր պրոֆեսիոնալ տեսական դասընթացները, որոնք նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել ճանապարհային երթևեկության կանոնները և դառնալ պատասխանատու վարորդներ:Մեր դասընթացները նախատեսված են հետևյալ համար. Բոլոր տարիքի ուսանողների համար Գործող տեսական քննություններին նախապատրաստվելու համար Կենսագործունական դեպքերի և թերություններ սովորելու համար Իմացիր ճանապարհային կանոնները և ստացի՛ր վարորդական իրավունքը առանց շտապելու և առանց անհանգստանալու՝ մեր փորձառու դասավանդողների և ժամանակակից ուսուցման մեթոդների շնորհիվ։ Միացիր մեր դասընթացներին և մեկնարկիր անվտանգ վարորդի ճանապարհդ:
Տեսական քննության կարգը
Վճարը
Տեսական քննությանը մասնակցելու համար պետք է վճարել 3000 ՀՀ դրամ։ Վճարումը կարող եք անել քննական բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալներով կամ առկա բանկի մասնաճյուղերում։ՓաստաթղթերըՀայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ներկայացնեն անձնագիր կամ նույնականացման քարտ (ID CARD)։
Ինչ լեզուներով կարելի է քննություն հանձնել
Տեսական քննություններն անցկացվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, պարսկերեն կամ արաբերեն:
Քննության բովանդակային մասը
Տեսական քննություններն անցկացվում են 2 մասից բաղկացած համակարգչային թեստերի միջոցով`
հոգեբանական թեստ.
գիտելիքների ստուգման թեստ:
Հոգեբանական թեստ
Հոգեբանական թեստը բաղկացած է պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 3 հարցերից։ Աջից ներկայացված նկարը այդպիսի օրինակ է
Քննություն հանձնողը պարտավոր է ճիշտ պատասխանել 3 հարցերին։
Նույնիսկ մեկ սխալի դեպքում չի թույլատրվում անցնել հաջորդ փուլ։
Գիտելիքների ստուգման թեստ
Գիտելիքների ստուգման թեստը կազմված է պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 20 հարցերից։
Տեսական քննությունը համարվում է դրական հանձնված, եթե քննություն հանձնողը գիտելիքների ստուգման թեստի հարցերից առնվազն 18-ին տվել է ճիշտ պատասխան։Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 30 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը դադարեցվում է: